ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 7, 24News
Օգոստոսի 6-ին, ժամը 11.30-ի սահմաններում, անհայտ մակնիշի մեքենայի վարորդը Կապան քաղաքի Շահումյան փողոցում վրաերթի է ենթարկել 18-ամյա աղջկա, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Ոստիկանությունից հայտնում են, որ ձեռնարկվում են միջոցառումներ՝ վարորդի ինքնությունը պարզելու և ավտոմեքենան հայտնաբերելու ուղղությամբ:
Կատարվում է քննություն:
--00--ԱՀ