ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 19, 24News
Հասել ենք մի կետի, որ իրոք արդեն անելանելի վիճակում ենք, կանգնել ենք փաստի առաջ, մեր երեխաներին չենք կարողանում գտնել։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ԱԱԾ-ում բողոքի ակցիա իրականացնող անհետ կորած զինծառայողներից մեկի հարազատը։
«Մեր երեխաների դեպքից 11 ամիս արդեն անցել է։ Ես չեմ գնա այստեղից մինչև Աբազյանը չընդունի։ Դուրս չեմ գա, կսպասեմ մինչև ընդունեն»,- ասաց նա։
Անհետ կորած զինծառայողների հարազատներից մեկի պնդմամբ՝ 11 ամիս անցել է պատասխան չեն տալիս, որովհետև չունեն․
«Ամեն անգամ խոստանում են՝ գնացեք, ամեն ինչ կանենք։ ԱԱԾ-ից վերջին անգամ ասացին մինչև ամսի 15-ը պատասխան կունենանք։ 15-ից 4 օր անցել է»։
--00—ՄՀ