ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 10, 24News
Սեպտեմբերի 10-ին ԶՈւ գլխավոր շտաբում անցկացվել է զորամիավորումների և կայազորների իրավաբանների հավաք-խորհրդակցություն։ Այս մասին հաղորդում է ՊՆ-ն:
Հավաք-խորհրդակցությունն ուղղված էր իրավաբանների՝ իրենց գործառութային պարտականությունների արհեստավարժ կատարման ու մասնագիտական պատրաստության մակարդակի բարձրացմանը։
ԶՈւ ԳՇ վարչակազմակերպչական վարչության իրավաբանական ծառայության պետ, գնդապետ Կ. Միրզոյանը հավաք-խորհրդակցության մասնակիցներին տվել է հանձնարարականներ` իրավական աշխատանքների արդյունավետությունն էլ ավելի բարձրացնելու ուղղությամբ:
--00—ՄՀ