ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 3, 24 News
Թուրքական ուժերը շարունակելու են աջակցություն ցուցաբերել Ադրբեջանին ականազերծման աշխատանքների և զինվորների վերապատրաստման հարցում: ԱՊԱ գործակալության հաղորդմամբ՝ հայտարարել է Թուրքիայի ազգային պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Փինար Քարան։
Նա ընդգծել է, որ «Եղբայրական բրիգադ» նախագծի շրջանակում շարունակվում են համատեղ ուսումնական միջոցառումները:
«Հոկտեմբերի 5-8-ը Նախիջևանում կանցկացվեն «Անխախտ եղբայրություն-2021» խորագրով զորավարժությունները: Զորավարժությունների նպատակն է զարգացնել բարեկամությունը, համագործակցությունն ու փոխգործակցությունը Թուրքիայի և Ադրբեջանի Զինված ուժերի միջև»,- ասել է թուրք պաշտոնյան։
--00—ՄՀ