ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 12, 24 News
Չինաստանի Դալյան քաղաքում (Լյաոնինի հյուսիսարեւելյան նահանգ) շարունակում Է աճել կորոնավիրուսով հիվանդացությունը: Այս մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, վկայում են ՉԺՀ-ի առողջապահության պետական կոմիտեի տվյալները:
Անցած հինգշաբթի օրը՝ նոյեմբերի 11-ին, քաղաքի ներսում հայտնաբերվել Է կորոնավիրուսով վարակման 52 դեպք՝ նոյեմբերի 10-ին հայտնաբերված՝ 21-ի, նոյեմբերի 9-ին՝ 17-ի եւ նոյեմբերի 8-ին՝ հինգի դիմաց: Ավելի վաղ երկրի ներսում վիրուսի տարածման Էպիկենտրոնը ռուսաստանյան Բլագովեշչենսկին սահմանակից Հեյհե քաղաքն Էր (Հեյլունցզյանի հյուսիսարեւելյան նահանգ), որտեղ վարակման դեպքերի թվի աճը հաջողվել Է զսպել լոքդաունի խիստ միջոցներ սահմանելու արդյունքում:
Մասնավորապես, դադարեցվել Է հասարակական տրանսպորտի աշխատանքը, սահմանափակվել Է ավտոմոբիլային երթեւեկությունը, փակվել են այն ձեռնարկությունները, որոնք չեն ապահովում բնակավայրի կենսագործունեությունը, սահմանափակվել Է քաղաքային շրջանների ներսում բնակչության տեղաշարժը, դադարեցվել Է Պեկին մեկնող գնացքների տոմսերի վաճառքը: Ընդամենը նոյեմբերի 11-ին Չինաստանում գրանցվել Է COVID-19-ի 98 նոր դեպք, որոնցից 19-ը բերվել են արտասահմանից, իսկ 79-ը ներքին կատեգորիաների են: Մայրցամաքային Չինաստանի տարածքում կորոնավիրուսի համավարակի ժամանակաշրջանում գրանցվել Է վարակման 98 հազար 99 դեպք, մահացել Է 4636 քաղաքացի, լիովին ապաքինվել Է 92 հազար 183 հիվանդ:
--00—ՄՀ