ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 13, 24 News
ՀՀ պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն է տարածել Վերին Շորժայում ստեղծված իրավիճակի մասին:
«Նոյեմբերի 13-ին՝ ժամը 12։10-ի սահմաններում, ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի Գեղարքունիքի մարզի, մասնավորապես՝ Վերին Շորժայի ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ։ Պատասխան գործողություններով հակառակորդի կրակը լռեցվել է։ Հայկական կողմից տուժածներ չկան»,- հայտնում են ՊՆ-ից:
--00--ԱԹ