ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 2, 24News
Մարտի 1-ին ՃՈ ճանապարհապարեկային ծառայության բաժնի և ուղեկցող հատուկ վաշտի ծառայողները Աբովյան քաղաքում իրականացրին ուժեղացված ծառայություն։
Մի քանի ժամ տևած միջոցառման ընթացքում հայտնաբերվեցին ճանապարհային երթևեկության տարբեր կանոնների 74 խախտում։ Մասնավորապես, 3 մեքենա շահագործվում էր համարանիշերը ոչ սահմանված տեղում փակցված, 2-ը՝ առանց ԱՊՊԱ պայմանագրի, 6-ը՝ թաղանթապատված դիմապակիով։
2 անձ մեքենան վարում էր առանց վարորդական իրավունքի վկայականի, 1-ը՝ առանց մեքենայի տեխանձնագրի։ 3 տրանսպորտային միջոց տեղափոխվել է պահպանվող հատուկ տարածք։ Նմանօրինակ ուժեղացված ծառայությունները պարբերական են։
--00--ՍԳ