ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 7, 24News
Փետրվարի 28-ից մարտի 6-ն ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 403 դեպք, որից 178-ն՝ արտակարգ, այդ թվում՝ հրդեհի 120, փլուզման 1, ինքնասպանության փորձի 6 դեպք, 39 ճանապարհատրանսպորտային պատահար, ինչպես նաև՝ 131 կենցաղային կանչ. տուժել է 90 մարդ։
Նախորդ շաբաթվա ընթացքում ընդհանուր գրանցվել է 14 մահ:
Արձանագրվել է թունավորման 9 դեպք:
Եղանակային պայմաններով և այլ գործոններով պայմանավորված գրանցվել է տրանսպորտային միջոցների արգելափակման 34 դեպք: Փրկարարներն օգնություն են ցուցաբերել 168 քաղաքացու և անվտանգ տարածք տեղափոխել ավտոճանապարհներին արգելափակված 75 տրանսպորտային միջոց:
ՀՀ ԱԻ նախարարությունը հորդորում է թե՛ կենցաղում, թե՛ ճանապարհներին լինել զգոն և խստորեն պահպանել անվտանգության կանոնները:
--00--ՄՀ