ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 24, 24News
ՌԴ-ն Նիկոլի հարցերը կլուծի ուկրաինական պատերազմից անմիջապես հետո։ Այս մասին 24TV-ի եթերում ասել է կինոպրոդյուսեր Արմեն Գրիգորյանը։
Նրա խոսքով՝ Ուկրաինայում ՌԴ-ի պարտվելու շանսերը բարեբախտաբար շատ քիչ են կամ առհասարակ չկան։
«ՌԴ-ի՝ Ուկրաինայում առաջին համազարկից հետո Արևմուտքն աշխարհի կառավարման մենաշնորհը կորցրեց։ Իսկ այսօր տեղի է ունենում դաժանագույն պատերազմ, այնպիսին, որ 2-րդ համաշխարհայինին երնեկ ենք տալու։ Կարո՞ղ էիք պատկերացնել, որ 21-րդ դարում Եվրոպայի սրտում փողոցում դիակներ փռած կլինեն, ու մարդ չի հավաքի, որովհետև մարդ չկա։ Ու այս ֆոնին ի՞նչ՝ Նիկոլն էս ասեց, Նիկոլն էն ասեց»,- ասել է Գրիգորյանը։
Բանախոսն անդրադարձել է նաև թեմային առնչվող այլ կարևոր հարցերի։
Մանրամասները՝ տեսանյութում։