Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հրապարակել է Վեդի համայնքի համամասնական ընտրությունների նախնական արդյունքները։
Ըստ այդմ`«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն ստացել է 13 139 ձայն, «Իմ հզոր համայք» կուսակցությունը՝ 9 694։
Քվեարկությանը մասնակցել է 23 378 ընտրող, ինչը կազմում է ընտրողների 63 տոկոսը:
Նշենք, որ ՔՊ-ի ցուցակը գլխավորում է Վեդի համայնքապետի պաշտոնակատար Գարիկ Սարգսյանը, հենց նա էլ կդառնա համայնքապետ:
--00--ՀԶ