ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 17, 24News
Աշխարհն Ալիևին ասում է, որ Ղարաբաղի հարցը կլուծես քո դիակի վրայով։ Այս մասին 24TV-ի «Հարցազրույց» հաղորդման եթերում նշեց «Հայ կառուցողական կուսակցության» նախագահ Անդրիաս Ղուկասյանը։
Ղուկասյանի պնդմամբ՝ Թուրքիան Հայաստանի առջև դնում է Կարսի պայմանագրի վավերականացման հարցը, այսինքն՝ շանտաժով ստիպում են, որ հրաժարվենք բոլոր տեսակի պահանջներից, այդ թվում և Ցեղասպանությունից։
Խոսելով Ալիևի հայտարարությունների մասին՝ բանախոսը նշեց, թե հենց նրան պրեսինգի են ենթարկում, բարձրացնում է Զանգեզուրի հարցը։
Ըստ Ղուկասյանի՝ հիմա ոչ թե Ալիևի հայտարարություններն են վտանգ ներկայացնում, այլ հենց իրենք են վտանգի տակ։
Մանրամասները՝ տեսանյութում։