ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 20, 24News
Այդ հայտարարությամբ Իրանի Գերագույն հոգևոր առաջնորդն «ապտակեց» Թուրքիային։ Այս մասին 24TV-ի եթերում ասել է ռազմական փորձագետ Հայկ Նահապետյանը։
Հիշեցնենք, որ Էրդողանի հանդիպման ժամանակ Իրանի հոգևոր առաջնորդը նշել էր, որ Իրանը թույլ չի տա փակել ՀՀ-ի հետ սահմանը։
Փորձագետի համոզմամբ՝ Թեհրանում ձեռք բերված համատեղ հայտարարությամբ Թուրքիան, Իրանն ու ՌԴ փաստեցին Սիրիայում պատերազմի ավարտը։ Ըստ այդմ՝ ԱՄՆ-ն պետք է հեռանա Սիրիայից, իսկ Թուրքիան հանի իր զորքերը։
Խոսելով Հարավային Կովկասի մասին՝ բանախոսը նշել է, որ այստեղ ընթանում է ԽՍՀՄ-ի վերականգնման գործընթաց, որի մասին, ի դեպ, հայտարարել է ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն։
«Ուշագրավ է, որ հենց Թուրքիան կստիպի Ադրբեջանին մտնել այդ միություն, քանզի դա բխում է հենց Թուրքիայի շահերից»,-հավելել է մեր զրուցակիցը։
Նահապետյանն անդրադարձել է նաև թեմային վերաբերող այլ կարևոր հարցերի։
Մանրամասները՝ տեսանյութում։