ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 21, 24News
Իրանի գերագույն հոգևոր առաջնորդը շատ կոշտ դիվանագիտական լեզվով Էրդողանին ասաց հետևյալը․ «Դուք՝ թուրքերդ չկայիք, երբ կար հայ-իրանական այդ ճանապարհը»։ Այս մասին 24TV-ի եթերում ասել է բժիշկ Հայկ Մանասյանը՝ անդրադառնալով Թեհրանի հանդիպմանը, երբ Այաթոյան նշել էր, որ Իրանը թույլ չի տա ՀՀ-ի հետ սահմանի փակում։
Մանասյանը կարծում է, որ եթե Թուրքիան որոշի, այդուհանդերձ, դիմել ուժի կիրառմանն ու փորձի Սյունիքը ուժով վերցնել, Իրանը չի հանդուրժի դա և ընդհուպ կհարվածի Թուրքիային։
«Եվ առհասարակ, Սյունիքով ոչ մի, այսպես կոչված, միջանցքային ճանապարհ չպետք է անցնի, դա հղի է լուրջ վտանգներով, այնտեղով թուրքական էշին մեկը քշի ասաց, պատերազմ կսկսվի»,- ասել է Մանասյանը։
Բանախոսն անդրադարձել է նաև ՀՀ իշխանությունների անելիքին՝ ստեղծված լրջագույն իրավիճակում։
Մանրամասները՝ տեսանյութում։