ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 14, 24News
Գեղարքունիքի մարզի Սոթք գյուղի ուղղությամբ գիշերը հանգիստ է եղել, կրակոցներ չկան։ Այս մասին 24News-ին ասաց Սոթքի վարչական ղեկավար Սեւակ Խաչատրյանը։
«Հեռվից լսվում է հրետանու ձայնը, բայց մեր ուղղությամբ չեն կրակոցները», - ասաց Խաչատրյանը։
Ավելի վաղ ՀՀ պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն էր տարածել, որ սեպտեմբերի 13-ի ժամը 21։00-ի դրությամբ իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին շարունակում է լարված մնալ։
«Այդուհանդերձ, թե՛ հայկական դիրքերի, բնակավայրերի ու քաղաքացիական ենթակառուցվածքների հրետակոծության, և թե՛ Ներքին Հանդի, Վերին Շորժայի, Արտանիշի և Սոթքի ուղղությամբ ընթացող դիրքային մարտերի կրակի ինտենսիվությունը զգալիորեն թուլացել է։
Հայաստանի Հանրապետության զինված ուժերը շարունակում է ամբողջ ծավալով կատարել իր առջև դրված մարտական խնդիրները՝ անհրաժեշտ հակազդեցություն ցուցաբերելով հակառակորդին»։
--00--ԱՀ