ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 4, 24News
Քաղաքացի Էդուարդ Հայրումյանն ահազանգել է Եռաբլուր զինվորական պանթեոնի մուտքի անմխիթար վիճակի մասին․
«Երևանի քաղաքապետարան, Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջան, խնդրում եմ կարգի բերել Եռաբլուր պանթեոնի գլխավոր մուտքի լուսատուները և դրանց պատվանդանները. այնտեղ նաև կա մի քանի բաց հոսանքի լար։ Բոլոր լուսանկարներն արվել են երեկ գիշեր»։
--00—ՍՊ