Կանխվել է Գյումրիում հայտնի «Սև Բերդ» հուշահամալիրի մոտ առաջացած կրակի տարածումը

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 14, 24News

Screenshot 2023-03-14 153841

Այսօր՝ մարտի 14-ին, հրդեհ է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 13։00-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության Փրկարար Ծառայության 911 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գյումրի քաղաքի Ղարսի խճուղի 2/2 հասցեում գտնվող «Սև բերդ» հուշահամալիրի մոտակայքում մոտ 5 հազար ք/մ խոտածածկ տարածք է այրվում։ Այս մասին հայտնում է shamshyan.com-ը։

Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Գյումրու թիվ 48/1 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։

Պարեկները ոչ միայն սահմանազատել են տարածքը, այլև հրշեջ-փրկարարների հետ նախ պայքարել են կրակի տարածման դեմ, ապա մարել այն։

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

--00—ՅՄ