ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 18, 24News
Մարտի 18-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 00:30-ի սահմանում Զովունի-Քանաքեռավան ավտոճանապարհին բախվել են Կոտայքի մարզի բնակիչ 26-ամյա Մերուժան Ղազարյանի վարած Mercedes մակնիշի և Երևանի բնակիչ 29-ամյա Սևակհամիկ Դերնղիշյանի վարած Opel մակնիշի ավտոմեքենաները, գրում է shamshyan.com-ը:
Վթարի հետևանքով Ս․ Դերնղիշյանը և ուղևորները՝ Արարտի մարզի բնակիչ 33-ամյա Տարոն Օհանյան, Երևանի բնակիչ 28-ամյա Սոֆյա Մելքոնյանը, մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Արմենիա» բժշկական կենտրոն։
Վթարի փաստով նախաձեռնվել է վարույթ։
Աղբյուրը հայտնում է, որ ՀՀ ԱԱԾ-ում աշխատող Mercedes-ի վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության․ նա եղել է ոչ սթափ՝ խմածության ամենաբարձր աստիճանի։
--00—ԼՄ