ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 23, 24News
Կասկադի ծառերն իրենց ֆունկցիան այլևս չէին կատարում, քաղաքապետարանի որոշմամբ դրանք հեռացվում են ու փոխարինվում են նորերով։ Այս մասին լրագրողների հետ զրույցում նշեցին Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանն ու Կանաչապատման ՀՈԱԿ-ի տնօրեն Արմեն Բեգոյանը։
«Բոլոր ծառերը, որոնք որ ընտրված են փոխարինման համար, մեր քաղաքային պայմանների համար են։ Կան ներմուծվածներ ու ծառեր, որոնք բերվել են, մեծացվել ու վաճառվել քաղաքապետարանին։ Սա բնական պրոցես է, այն ծառերը, որոնք նույնիսկ տերև ունեն, մեզ թվում է, թե կանաչ են, ավարտել են իրենց կենսունակությունը։ Նոր ծառերը մշակված են հատուկ քաղաքային միջավայրի համար»,-նշել է Ավինյանը։
Մանրամասները՝ տեսանյութում։
--00—ՅՄ