ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 31, 24News
ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արփի Դավոյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է ԱԺ պատգամավորներ Մհեր Սահակյանի և Վլադիմիր Վարդանյանի ծեծկռտուքին։
«Ես ներկա եմ եղել Պետաիրավական հանձնաժողում դաշնակցական Մհեր Սահակյանի մասնակցությամբ տեղի ունեցած խուլիգանական միջադեպին և փաստում եմ, որ նա չէր կարող ինքնապաշտպանվել, քանի որ որևէ ոտնձգություն տեղի չէր ունեցել նրա նկատմամբ։
Նա, սեփական նախաձեռնությամբ, հարվածել է Վլադիմիր Վարդանյանին։
Նրան արդարացնելուն ուղղված ընդդիմադիր մամուլի, փաստաբանների և պատգամավորների հուսահատ փորձերը խղճուկ են և ծիծաղելի»։
--00—ՍՊ