ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 9, 24News
Մենք չգիտենք, թե իրականում ինչի մասին են բանակցում Հայաստանի ու Ադրբեջանի իշխանությունները։ Ես չեմ հավատում, որ այս փուլում ինչ-որ թուղթ պետք է ստորագրվի, որովհետև Նիկոլ Փաշինյանը անում է ամեն ինչ իր իշխանությունը պահելու համար, ցանկացած քայլի գնում է դրա համար։ Թուղթ ստորագրելուց կա վտանգ, որ հանրությունը դուրս կգա փողոց, դրա համար Փաշինյանը այս փուլում առանց թուղթ ստորագրելու իրականացնում է ադրբեջանցիների պահանջները։ Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀ ԱԱԾ նախկին տնօրեն, «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը՝ խոսելով առաջիկայում Բրյուսելում կայանալիք Փաշինյան-Ալիև հանդիպման մասին։
Վանեցյանը նշեց, որ Տեղ համայնքում տեղի ունեցածը վառ ապացույց է նրա, որ Փաշինյանը առանց թուղթ ստորագրելու կատարում է Ադրբեջանի պահանջները․ «Տեղում ունեինք տարածքներ, որը պահպանվում էր ՀՀ ԶՈւ-ի կողմից, ինչից հետո իմացանք, որ մեր ԶՈւ-ն դուրս է եկել այդ տարածքից և այդտեղ առանց մարտերի ու դիմադրության տեղակայվել է Ադրբեջանի ԶՈւ-ն՝ փաստացի զբաղեցնելով ՀՀ սուվերեն տարածքը»,-ասաց նա։
ԱԱԾ նախկին տնօրենը հայտարարեց, որ Տեղի օկուպացված տարածքների համար ինչ-որ մեկը պետք է պատասխան տա․ «Թե՞ ասելու են թերացել ենք։ Թերացել եք, գնացեք գլուխներդ պատերին տվեք»։
Մանրամասն՝ տեսանյութում։
--00—ՅՄ