Դիլիջանի ոլորաններում բեռնատարը է կողաշրջվել է. առկա է վառելիքի արտահոսք․ ճանապարհը միակողմանի փակ է

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 16, 24News

e39db3e9-8137-42a2-9aa9-256f276d4007.jpg

Հունիսի 16-ին, ժամը 09:41-ին Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Դիլջանի 2-րդ ոլորանում տեղի է ունեցել ՃՏՊ՝ բեռնատարը կողաշրջվել է, առկա է վառելիքի արտահոսք․ ավտճանապարհը միակողմանի փակ է։

Փրկարար ծառայության տեղեկացմամբ՝ դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

--00--ԶՀ