ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 15, 24news
Երևանում «ՀայաՔվե»-ի ստորագրահավաքին միացել է 14 հազար 915 քաղաքացի, իսկ մարզերում 9 630 քաղաքացի, էլեկտրոնային ստորագրությամբ միացել է 455 մարդ։ Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է «ՀայաՔվե» նախաձեռնության համակարգող Ավետիք Չալաբյանը:
«Կանգ մի առեք, գտեք ձեզ նման ևս մեկ մարդ, որը դեռ չի մասնակցել, խոսեք այդ մարդու հետ, ձեռքից բռնեք ու տարեք քվեարկության տեղամաս, մենք պետք է կրկնապատկենք մասնակիցների թիվը»,-ասաց Չալաբյանը:
Մանրամասն՝ տեսանյութում։
--00—ՅՄ