ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 27, 24news
Դաղստանի Հանրապետության Ռոսսելխոզնադզորի վարչությունն արգելել է Ադրբեջանից 61,2 տոննա բուսական արտադրանքի ներմուծումը։
Ինչպես հաղորդում է «Ինտերֆաքս-Ազերբայջան»-ը՝ առգրավվել է թարմ լոլիկի 3 խմբաքանակ՝ 47,2 տոննա և թարմ ելակի 1 խմբաքանակ՝ 14 տոննա կշռով։
«Ապրանքն ուղարկվել է Ռուսաստանի Դաշնություն՝ հետագա վաճառքի համար, կարգավորվող ապրանքներով բեռնատարները վերադարձվել են ներկրողի երկիր»,- նշում է Ռոսսելխոզնադզորը։
Ապրանքների վերադարձի պատճառ է հանդիսացել այն, որ փաստաթղթային ստուգումների ընթացքում պարզվել են բուսասանիտարական սերտիֆիկատներում եղող խնդիրներ, որոնք պետք է շտկվեն։ Եղել է նաև բուսասանիտարական սերտիֆիկատներին մակնշման տեղեկատվության անհամապատասխանություն։
--00—ԼՀ