ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 28, 24News
ՀՀ Սննդամթերքի անվտանգության պետական տեսչությունը «Sputnik Արմենիա»-ին հայտնել է, որ որևէ պաշտոնական ծանուցում (Ռուսաստանի Դաշնությունից) չեն ստացել ՀՀ արտադրանքում վնասակար նյութերի առկայության մասին։
Ստանալուց հետո տեսչական մարմինը պատշաճ կերպով կարձագանքի, վստահեցրել են վարչությունից։
Ավելի վաղ, Mash տելեգրամ ալիքը հայտնել էր, որ Հայաստանից ներկրված ելակի մեջ վտանգավոր թունաքիմիկատ է հայտնաբերվել։
--00—ՅՄ