ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 27, 24News
Օգոստոսի 26-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 20:50-ի սահմաններում Հալաբյան փողոցից դեպի Աշտարակ ավտոճանապարհի Դավիթաշեն վարչական շրջանի տարածքում՝ Աշտարակի խճուղում «Սեմ հաուս» թոնրատան դիմաց, դեռևս անհայտ հանգամանքներում, բախվել են Mercedes և Opel Vectra մակնիշի ավտոմեքենաները:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևաքով 3 հոգի, որոնցից մեկը անչափահաս աղջիկ, մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Արմենիա» բժշկական կենտրոն:
Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները և օպերատիվ են գործել շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, ովքեր վիրավորներին մինչև հիվանդանոց տեղափոխելը տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել:
Վթարի հետևանքով Mercedes-ն էլ բախվել է ճանապարհի բաժանարար բետոնե պատնեշին և կողաշրջել այն:
Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։
--00—ՅՄ