ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 1, 24News
ԱՄՆ Կոնգրեսի Թոմ Լանթոսի անվան մարդու իրավունքների հանձնաժողովը հատուկ լսում կանցկացնի՝ Արցախում Լաչինի միջանցքի շարունակական շրջափակման վերաբերյալ: Այդ մասին հայտնել է հանձնաժողովը՝ հայտարարությամբ: Այս մասին տեղեկանում ենք 1lurer.am-ից։
Լսումների հատուկ հյուրերն են Միջազգային քրեական դատարանի նախկին դատախազ Լուիս Մորենո Օկամպոն և Դևիդ Ֆիլիպսը:
«Օկամպոն օգոստոսի 7-ին հրապարակեց իր անձնական փորձագիտական եզրակացությունը՝ նշելով, որ «ողջամիտ հիմքեր կան ենթադրելու, որ 2023 թվականին Լեռնային Ղարաբաղում բնակվող հայերի նկատմամբ ցեղասպանություն է իրականացվում», և ընդգծել, որ Ցեղասպանության մասին կոնվենցիաների համաձայն, բոլոր պետությունները պարտավոր են կանխել ցեղասպանությունը։ Լսումների ընթացքում պարոն Օկամպոն կներկայացնի իր փորձագիտական կարծիքը Լեռնային Ղարաբաղի իրավիճակի մասին:
Դևիդ Ֆիլիպսը զեկույց կներկայացնի փաստերի վերաբերյալ, որոնք ի ցույյց են դնում Ադրբեջանի կառավարության մտադրությունները, այդ թվում՝ «վայրագություններն Արցախում» ինտերնետային էջում առկա փաստերի վերաբերյալ»,- նշված է հանձնաժողովի հայտարարության մեջ:
--00—ԼՀ