ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 3, 24News
Սեպտեմբերի 2-ին՝ ժամը 17:30-ի սահմաններում, ինժեներական աշխատանքներ (ճանապարհի կառուցման նպատակով պայթեցման աշխատանքներ) կատարելիս տեղի ունեցած պայթյունի հետևանքով մահացել են ՀՀ ՊՆ N զորամասի զինծառայող, մայոր Արման Ռուբիկի Բաբաջանյանը և զինծառայող Արթուր Հայկի Պողոսյանը: Դեպքի հանգամանքներն ամբողջովին պարզելու նպատակով ընթանում է քննություն:
Այս մասին տեղեկացնում են ՊՆ-ից։
Պաշտպանության նախարարությունը վշտակցում և զորակցություն է հայտնում զինծառայողների ընտանիքների անդամներին, հարազատներին և ծառայակից ընկերներին:
--00—ԼՀ