ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 23, 24News
ԱՀ բնակչությանը Բարդա-Աղդամ-Ասկերան-Ստեփանակերտ ճանապարհով ուղարկվել է 24 տոննա բենզին և 40 տոննա դիզվառելիք։ Այս մասին տեղեկացնում է Ադրբեջանի նախագահի աշխատակազմը, փոխանցում են ադրբեջանական ԶԼՄ-ները։
Նշվում է, որ մատակարարումն իրականացվել է Եվլախում կայացած հանդիպման պայմանավորվածության համաձայն։
--ԼՀ--