Երասխի մետալուրգիական գործարանի կառուցման աշխատանքները շարունակվում են, բայց այլ հատվածում

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 31, 24News

Երասխի մետալուրգիական գործարանի կառուցման աշխատանքները շարունակվում են, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը:



«Այն իրագործման ընթացքում է», - ասաց նա:



Նախարարի խոսքով, սակայն, գործարանը կլինի ոչ թե Երասխում, այլ` մոտակայքում: Թե կոնկրետ ո՞ր վայրում` ասաց` մոտակայքում:

Հարցին` սա չի՞ նշանակում, որ հայկական կողմը տուրք է տալիս Ադրբեջանի սպառնալիքին` Քերոբյանը նշեց, որ գործ ունենք  մասնավոր ներդրումներ իրականացնող ընկերությունների հետ ու իրենք են որոշում իրենց հետագա անելիքները:



«Մենք, հաշվի առնելով մեր աշխարհագրական ու տարածաշրջանային միջավայրը, փորձում ենք իրենց մաքսիմալ օգտակար լինել», - նշեց նա:



Նախարարն ասաց, թե տարբեր ներդրողներ հապաղում են ներդրումներ սկսել Հայաստանում, դրա համար է, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշում է` խաղաղությունն էական նշանակություն ունի մեր ներդրումային միջավայրի համար:

Մանրամասները՝ տեսանյութում։

 

--00—ԱՊ