ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 3, 24News
Գերմանիայի արտաքին գործերի նախարար Անալենա Բերքոբն այցելել է Ծիծեռնակաբերդ և հարգանքի տուրք մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին։ Այս մասին հայտնում է «Արմենպրես»-ը։
Գերմանիայի ԱԳ նախարարին ուղեկցել է Հայաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանը։
Անալենա Բերբոքը ծաղկեպսակ է դրել Ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձանի մոտ, ծաղիկներ խոնարհեկ անմար կրակի մոտ։
--00—ՅՄ