ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 3, 24News
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն ընդունել է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսի գլխավորած պատվիրակությանը։
Նախարարը ողջունել է դեսպանին և հաջողություններ մաղթել հայաստանյան առաքելության ընթացքում։ Նախարարը կարևորել է տարբեր ուղղություններով Հայաստան-ԵՄ համագործակցությունը, այդ համագործակցության օրակարգի հետագա ընդլայնումն ու խորացումը։
Հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձ են կատարել Հայաստանի և Եվրոպական միության միջև բազմաշերտ հարաբերությունների օրակարգային մի շարք հարցերի։
Անդրադարձ է կատարվել համայնքների զարգացման, էներգետիկ, տրանսպորտային, ջրային, ավիացիոն և այլ ոլորտներում առկա համագործակցության վերաբերյալ հարցերի։
Նախարար Սանոսյանը շնորհակալություն է հայտնել ԵՄ դեսպանին Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածների հարցում ցուցաբերած աջակցության համար։
Քննարկվել են ՀՀ-ԵՄ համագործակցությանը վերաբերող օրակարգային այլ հարցեր:
--00—ՅՄ