ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 1, 24News
Բաքուն հաստատապես հավատում է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղ գոյակցության պատմական հնարավորությանը։ Այս մասին Սկոպյեում, ԵԱՀԿ նախարարական 30-րդ համաժողովի ժամանակ, հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը, փոխանցում է APA-ն։
Ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Բայրամովը նշել է «Ադրբեջանից հայ բնակիչների հեռանալու համար պատասխանատվություն են կրումՀայաստանը և նրա վերահսկողության տակ գտնվող անջատողական ռեժիմը»։
Նախարարը նաև նշել է, որ «հակառակ կողմը տեղեկացվել է այս տարվա սեպտեմբերին 24 ժամվա ընթացքում մեր երկրի կողմից իրականացված հակաահաբեկչական միջոցառումների մասին Հայաստանի կողմից իր զինված ուժերը Ադրբեջանի տարածքներից դուրս բերելու ձախողման ֆոնին՝ հակառակ Հայաստանի ստանձնած պարտավորություններին»։
--00—ԼՀ