«Ե-րախ—տա—մո-ռութ-յուն». Փաշինյանը՝ այն մեղադրանքների մասին, թե ՀՀ-ն միայնակ է թողել Արցախին

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 6, 24News

Նման արձագանքներին կարող եմ ընդամենը մեկ բառով գնահատական տալ՝ երախտամոռություն, ուրիշ բառ պարզապես չեմ կարող օգտագործել։ Ընդ որում, սա վերաբերում է բոլոր այն դեպքերին, երբ սա ասվում է Հայաստանի կառավարության մասին, և բոլոր այն դեպքերին, երբ խոսվում է Հայաստանի մասին։ Այս մասին ԱԺ-ում հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ արձագանքելով ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Սեյրան Օհանյանի այն դիտարկմանը, որ Արցախին ինչ-որ իրավիճակում մենակ են թողել։

«Իմ խնդիրը Հայաստանի ապագան է, և իմ լիազորությունների շրջանակը, ՀՀ սահմանադրությունը տալիս է պատասխանատվություն Հայաստանի ապագայի վերաբերյալ, և ես կենտրոնացած եմ այդ խնդրի վրա»,-ասաց Փաշինյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։

--00—ՅՄ