ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐ 4, 24News
ՀՀ կառավարության նիստի օրակարգի չզեկուցվող հարցերի շարքում ընդգրկված է ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահ Արմեն Ղուլարյանին և Լոռիի մարզպետ Արամ Խաչատրյանին աշխատանքից ազատելու հարցը։
Հիշեցնենք, որ երեկ վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով գտնվում էր մարզում, որտեղ այցելել էր նորակառույց դպրոցներ։ Փաշինյանն այնտեղ գտել է բազմաթիվ խախտումներ, ինչով էլ պայմանավորված է այս երկու պաշտոնյաներին ազատելու հարցը։
--00--ԼՀ