ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 23, 24News
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը և Ռուսաստանի փոխվարչապետ, միջկառավարական հանձնաժողովի համանախագահ Ալեքսեյ Օվերչուկը Բաքվում քննարկել են տրանսպորտի և նյութատեխնիկական ապահովման, ինչպես նաև Հյուսիս-Հարավ տրանսպորտային միջանցքի առաջմղմանն առնչվող հարցեր։ ինչպես հաղորդում է ՌԻԱ Նովոստին, այս մասին տեղեկացնում է Ադրբեջանի նախագահի աշխատակազմը։
Նախօրեին Օվերչուկը Բաքվում Ադրբեջանի վարչապետ Ալի Ասադովի հետ քննարկել է առևտրատնտեսական համագործակցությունը և համատեղ նախագծերի իրականացումը։
--00—ԼՀ