Երևանում քաղաքացիները Դավիթաշենի կամրջի վրա կանխել են 23-ամյա աղջկա ինքնասպանության փորձը

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 8, 24News

Screenshot_2

Այսօր՝ փետրվարի 8-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 14:40-ի սահմաններում մի քանի քաղաքացիներ Դավիթաշենի կամրջի վրա կանխել են երիտասարդ աղջկա ինքնասպանության փորձը:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, քաղաքացիները այդ պահին կամրջով անցնելիս են եղել, երբ նկատել են, որ այդ աղջիկը անցել է կամրջի վտանգավոր եզրագիծը:

Երբ քաղաքացիները այդ աղջկան դուրս են բերել անվտանգ վայր, ժամանած փրկարար-հոգեբանը հոգեբանական աջակցություն է ցուցաբերել նրան, ում այնուհետև պարեկների ուղեկցությամբ մոտեցրել են օպերատիվորեն ժամանած Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խմբին:

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

--00—ՅՄ