ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 15, 24News
«Օրեր առաջ տեղի ունեցածը Ադրբեջանի ապակառուցողական քաղաքականության հերթական դրսևորումն է»։ Այս մասին այսօր կառավարության նիստի մեկնարկին հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով օրեր առաջ հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցած միջադեպին։
Փաշինյանը նշեց, որ իրադարձությունների նկարագրությունից կարող ենք ենթադրել, որ Ադրբեջանի մտադրությունները չեն փոխվում։
«Մեր տպավորությունն այն է, որ Ադրբեջանը որևէ հետաքրքրություն չի ցուցաբերում սահմանային կայունության և անվտանգության հարցում»,-ասաց վարչապետը։
Փաշինյանը շեշտեց, որ Ադրբեջանի քաղաքականությունը չի փոխվում․
«Ադրբեջանն ասում է՝ ինչ ուզում եմ, տվեք բանակցություններով, թե չէ կվերցնեմ ուժով»։
Մանրամասները՝ տեսանյութում։
--00—ԼՀ