ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 12, 24News
Խորհրդարանում լրագրողների հետ զրույցում «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը մանրամասներ հայտնեց երեկ Գեղարքունիքի մարզ կատարած այցից՝ ընդգծելով, որ իրենց թույլ չեն տվել մուտք գործել Սոթք․ «Ասացին, որ որևէ մեկին չեն թողնում անցնել, բայց հասկանալի էր, որ մուտքը միայն մեզ համար էր փակ։ Ուրիշ ճանապարհով գնացել ենք Կութ, հանդիպել ենք բնակիչներին, արձանագրել ենք խնդիրները, որոնցով պետք է զբաղվենք»։
Դանիելյանը նշեց՝ Սոթքում իրենց աչքով են տեսել, թե ինչպես են գյուղից 100 մետր այն կողմ պայթել ռումբերը․ «Կուտակումների մասով գնահատականներ չեմ կարող տալ, բայց Ադրբեջանը հստակ նպատակներ ունի և գնում է այդ նպատակի հետևից՝ իր համար ավելի բարենպաստ դիրքեր զբաղեցնելու, ավելի լայնամասշտաբ պատերազմ սկսելու»։
Պատգամավորն ասաց, որ արձանագրված խնդիրների մասին ասել են իշխանություններին․ «Կոնկրետ Վարդենիսում բնակիչները պաշտպանված չեն, նրանք պետք է հստակ իմանան, թե ինչ պետք է անեն նման դեպքերում»։
Դանիելյանը հայտարարեց, որ տրամաբանական չէ, երբ ասում են խուճապ չտարածվի․ «Պետք է անպայման գնաս, կանգնես, ԱԹՍ-ն քեզ ֆիքսի, դժբախտ դեպք լինի, նոր մի բան անե՞նք»։
Մանրամասն՝ տեսանյութում։
--00—ՅՄ