Աֆղանստանում սողանքի հետևանքով առնվազն 25 մարդ է զոհվել

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 19, 24News

վ.

Աֆղանստանի արևելքում գտնվող Նուրիստան նահանգում սողանքի հետևանքով առնվազն 25 մարդ է զոհվել։ «Արմենպրես»-ն այս մասին տեղեկանում է ՏԱՍՍ գործակալությունից։

Նշվում է, որ ըստ տեղի լրատվամիջոցների՝ ներկայում փլատակներից դուրս են բերվել տեղի 25 զոհված բնակիչների մարմիններ, զոհերի մեծ մասը կանայք և երեխաներ են։ Նա նշել է, որ մարդիկ կարող են մնացած լինել տների փլվածքների տակ։

Ընդհանուր առմամբ, ավերվել է մոտավորապես 25 տուն, որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում են։

Սողանքը տեղի է ունեցել լույս փետրվարի 19-ի գիշերը, դրա պատճառը կարող էին լինել ձյան տևական տեղումները։

--00—ԼՀ