Փորձել են թալանել Վանաձորում հայտնի «Ֆուլ հաուս» սուպերմարկետը. սեփականատերը կանխել է գողությունը

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 10, 24News

հաուս

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ մարտի 6-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։ Այդ օրը անհայտ անձը ժամը 05:00-ի սահմաններում Վանաձոր քաղաքի Մոսկովյան փողոցում գործող «Ֆուլ հաուս» սուպերմարկետը փորձել է թալանել։



Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, գողության պահին խանութի սեփականատիրոջ բջջային հեռախոսին ձայնային ազդանշանի ահազանգ է ստացվել, ու խանութի տերը շտապ մեկնել է խանութ և այնտեղ նկատել գողություն կատարող քաղաքացուն, ով, տեսնելով նրան, դիմել է փախուստի։



Խանութի սեփականատեր, 40-ամյա Արտակ Բ.-ն, վտանգելով իր կյանքը, հետապնդել է տականքին ու բռնել, որի ժամանակ նրանց միջև քաշքշուկ է տեղի ունեցել ու ստահակը մի քանի հարվածներ է հասցրել Արտակ Բ.-ին, ապա դիմել փախուստի:



Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Պարեկային ծառայության Լոռու մարզի գումարտակի պարեկները։

Առավել մանարամասն՝ սկզբնաղբյուրում։

--00—ԼՀ