ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 26, 24News
Մայիսի 25-ին, ժամը 22:57-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Երևանի Սիլիկյան թաղամասի կամրջի տակ տեղի է ունեցել ՃՏՊ:
Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը:
Պարզվել է, որ «Opel» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել կամրջի երթևեկելի հատվածից և ընկել ցած:
Փրկարարներն ուղևորին մոտեցրել են շտապօգնությանը և հոսանքազրկել ավտոմեքենան:
--00—ՅՄ