Ջոկովիչն ու Ալկարասն այսօր կորոշեն օլիմպիական չեմպիոնին

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 4, 24News

Djokovic-Alkaras-750x375

Փարիզի Օլիմպիական խաղերի թենիսի տղամարդկանց եզրափակչում կխաղան սերբ Նովակ Ջոկովիչն ու իսպանացի Կարլոս Ալկարասը։

Ոսկե մեդալի խաղը կկայանա Ռոլան Գարոսի թենիսի համալիրում կիրակի օրը՝ օգոստոսի 4-ին: Սկիզբը՝ Երևանի ժամանակով 15։30-ից հետո։

37-ամյա Ջոկովիչը աշխարհի 2-րդ ռակետն է. 21-ամյա Ալկարասը ATP-ի վարկանիշային աղյուսակի 3-րդ ռակետն է։

Մրցակիցների դիմակայությունների պատմության մեջ հաշիվը ոչ-ոքի՝ 3-3։ Վերջին անգամ թենիսիստները հանդիպել են Ուիմբլդոն-2024-ի եզրափակիչում, իսպանացին նվաճել է տիտղոսը։

--00—ՅՄ