ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 8, 24News
Ռուս-ասիական գործարար խորհրդի նախագահ Մաքսիմ Կուզնեցովի կարծիքով՝ չնայած համաշխարհային չափանիշներով տնտեսության համեստ չափերին՝ Հայաստանը բավականին մեծ ներուժ ունի, ինչը վերջինիս գրավիչ է դարձնում ԲՐԻԿՍ-ի և ՇՀԿ-ի (Շանհայի համագործակցության կազմակերպություն) երկրների հետ համագործակցության առումով։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով Մաքսիմ Կուզնեցովի խոսքերը։
«ԲՐԻԿՍ-ի և ՇՀԿ-ի անդամ երկրների հետ Հայաստանի համագործակցության հեռանկարները կան ինչպես երկկողմ առևտրի, այնպես էլ երկկողմ ներդրումների առումով։ Առևտրից շահում են բոլորը։ Հայաստանը հնարավորություն կունենա արտահանել մեծ շուկա և ներմուծել որոշակի տեսակի ապրանքներ այդ շուկայից։ Այս փոխանակումը և դրա ակտիվացումը կարող են ավելի մեծ ներուժ ապահովել։ Ժամանակի ընթացքում համատեղ ներդրումային ծրագրեր ևս կիրականացվեն։ Հայաստանի տնտեսությունը լավ դինամիկա է ցույց տալիս, ինչը կարող է գրավիչ լինել ԲՐԻԿՍ-ի և ՇՀԿ-ի երկրների ներդրողների համար», - ՏԱՍՍ-ի թղթակցի հետ զրույցում ասել է Կուզնեցովը։
--00--ԼՀ