ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 13, 24News
Բարձր տրամադրություն երգեր, պարեր…
Ներքին գործերի նախարարությունը Երիտասարդության միջազգային օրվա կապակցությամբ մայրաքաղաքում կազմակերպել էր բացօթյա հավաք։
ՆԳՆ երիտասարդ աշխատակիցները գեղանկարչական ցուցահանդեսով և համերգային ծրագրով ներկայացել են հյուրերին:
ՆԳ նախարարության աշխատակիցներն ու միջոցառման մասնակիցները պարել են հայկական ավանդական պարեր:
Բացօթյա ցուցասրահում Փրկարար ծառայության և Ոստիկանության աշխատակիցները ներկայացրել են իրենց աշխատանքները: Նկարչական հմտություններն են ցուցադրել նաև միջոցառմանը մասնակցող երեխաները:
Ծրագիրն իրականացվել է Ներքին գործերի նախարարության մշակույթի կենտրոնի կողմից։
--00--ԼՀ