ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 1, 24News
ՆԳՆ-ը տոնական միջոցառումներ է կազմակերպել Երեխաների պաշտպանության միջազգային օրվա առթիվ։
«Հունիսի 1-ին՝ Երեխաների պաշտպանության միջազգային օրը, Ներքին գործերի նախարարությունն ու ենթակա ծառայությունները մանուկների օրը անմոռանալի դարձրին։
Սիրելի՛ փոքրիկներ, շնորհավորում ենք պայծառ ու լուսավոր տոնի առթիվ՝ մաղթելով խաղաղ երկինք, անհոգ ու երջանիկ մանկություն:
Ձեր անվտանգությունն ու ապահովությունը մեր պարտականությունն է, որը սիրով ու մեծ հոգատարությամբ ենք անում»,-նշված է հաղորդագրության մեջ:
--00—ԼՀ