ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 16, 24News
Երևանն անպայման պետք է շարունակի իր հայացքն ուղղել դեպի Եվրամիություն և ամրապնդել կապերը վերջինիս հետ։ Սլովենիան՝ որպես նմանատիպ երկիր և կառույցի անդամ, այդ ճանապարհին անպայմանորեն կօգնի Հայաստանին։
Այս մասին «Երևանյան երկխոսություն» խորագիրը կրող միջազգային համաժողովի ընթացքում «Արմենպրես»-ի թղթակցին տված հարցազրույցում ասաց Սլովենիայի արտաքին ու եվրոպական գործերի նախարարության պետքարտուղար Մարկո Շտուցինը՝ խոսելով Հայաստանում ժողովրդավարության մակարդակի, այդ ուղղությամբ ՀՀ կառավարության իրականացրած քայլերի և Հայաստան-ԵՄ ապագա հեռանկարների ու սպասելիքների վերաբերյալ:
Գնահատելով երկրում ժողովրդավարությունն ամրապնդելու ուղղությամբ Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից իրականացվող քայլերը` Մարկո Շտուցինը նկատեց, որ պաշտոնական Երևանն այդ առումով վերջին մի քանի տարում շատ կարևոր քայլեր է կատարել:
«Եվրամիության անդամ երկրների տեսանկյունից, օրինակ՝ Սլովենիայի տեսանկյունից, կարծում եմ, որ շատ տեսանելի է՝ Հայաստանը ճիշտ ուղի է վերցրել, երբ խոսքը վերաբերում է բարեփոխումների, ժողովրդավարացման, օրենքի գերակայության գործընթացներին», - նշեց պետքարտուղարը՝ ընդգծելով, որ նույնիսկ Հայաստանի մայրաքաղաք Երևանում շրջելու ընթացքում նկատել է, որ քաղաքը և հասարակությունը փոխվել են վերջին մի քանի տարիների ընթացքում:
Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։
--00—ՅՄ