Հոկտեմբերի 7-ից 13-ը ՆԳՆ ՓԾ-ում գրանցվել է 448 դեպք, որից 172-ը՝ արտակարգ

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 14, 24News

փ

Հոկտեմբերի 7-ից 13-ը ՆԳՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 448 դեպք, որից 172-ը՝ արտակարգ: Այս մասին հայտնում ենն ՀՀ ՆԳՆ-ից։

Մասնավորապես՝ հրդեհի՝ 89, փլուզման, վայրի կենդանիների հարձակման, զինամթերքի հայտնաբերման՝ 3-ական, դիակի հայտնաբերման, դժբախտ պատահարի, ուժեղ կարկուտի՝ 1-ական, երկրաշարժի՝ 2, թունավորման՝ 5, օձի նկատման՝ 18, կեղծ ահազանգի՝ 7, ինքնասպանության փորձի՝ 7, ճանապարհատրանսպորտային պատահարի՝ 64, ինչպես նաև՝ կենցաղային կանչի՝ 167, հրդեհի ծագման սպառնալիքի՝ 25, հրդեհի կեղծ կանչի՝ 20, 32 այլ դեպքեր:

 --00—ԼՀ