Հրդեհ է բռնկվել Երևանի Սասնա Ծռերի փողոցի շենքերից մեկի բակում կայանված ավտոմեքենայում

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 28, 24News

photo_2024-10-28_11-46-03

Հոկտեմբերի 28-ին, ժամը 09:37-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Սասնա Ծռերի փողոցի շենքերից մեկի բակում այրվում է ավտոմեքենա։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 09։54-ին, մարվել՝ 09։57-ին։ Այրվել է «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենայի (վարորդ` Յ. Խ., ծնված 1955 թ․) շարժիչի հատվածը։

--00—ՅՄ