ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 31, 24News
Արևմուտքին դուր չի գալիս Վրաստանի արտաքին քաղաքականությունը, այն ոչ թե պրոռուսական է, այլ՝ հակառուսական չէ, Շառլ Միշելը և իր նմաններն ակնկալում էին Վրաստանում տնտեսական իմաստով ստանալ այն, ինչ ստացան Մոլդովայում։ 24TV-ի «Հարցազրույց Հերմինե Միքայելյանի հետ» հաղորդման ժամանակ նման կարծիք հայտնեց «Լուսավոր Հայաստան» կուսակցության փոխնախագահ Դավիթ Խաժակյանը։
«Խաբեբա են նրանք, ովքեր պնդում են, որ Փաշինյանին և Ալիևին Բայդենի նամակը՝ , վերջին նախազգուշացումն էր, հաջորդ քայլը Բաքվի դեմ սանկցիաներ կիրառելն է։ Այդ ուժերը խաբում են մի քանի մանդատ փախցնելու համար, նրանք ռուսատյաց են, արևմտյան արժեհամակարգի հետ կապ չունեն»,- ընդգծեց բանախոսը։
Խաժակյանի խոսքով, Փաշինյանը Ռուսաստանի հետ եղած հարաբերություններն ուզում է պահպանել, հիմնական սպասումը ԱՄՆ-ի ընտրություններն են, Թրամփի ընտրվելը շատ բան է փոխելու․ Փաշինյանը կդառնա ամենապրոռուսականը։
Հերմինե Միքայելյան
Մանրամասները՝ տեսանյութում։
--00—ԱՊ