Օլիմպիական չեմպիոն Յանա Եգորյանի մեքենան վնասել են օղու և կոնյակի շշերով

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 1, 24News

Screenshot_2

Ռիո դե Ժանեյրոյի Oլիմպիական խաղերի կրկնակի չեմպիոն Յանա Եգորյանը հայտնել է, որ դիմել է ոստիկանություն՝ վնասված մեքենայի պատճառով։ Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

«Ինչ-որ մեկը բնակարանի պատուհանից օղու և կոնյակի շշեր է նետել մքենայիս վրա, ոչ թե իմ տան, այլ մեկ այլ բնակարանից»,- ասել Եգորյանը։

Եգորյանը նշել է նաև, որ վնասը բավականին մեծ է, և մեղավորները դեռ չեն հայտնաբերվել։

Նշենք, որ Յանան ոսկե մեդալ է նվաճել 2016 թվականի Ռիոյի Օլիմպիական խաղերում անհատական ​​և թիմային մրցաշարերում։ Նա ունի երկու ոսկե մեդալ աշխարհի առաջնությունում և վեց հաղթանակ Եվրոպայի առաջնությունում՝ թիմային մրցաշարում։

--00—ՅՄ